2025թ.-ի նոյեմբերի 20-ից 21-ը Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակը (European Union Intellectual Property Office (EUIPO)) Եվրոպական միության հետ համատեղ անցկացրել է Հեղինակային իրավունքի վերաբերյալ համաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարը և գրասենյակի աշխատակիցները:
Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հեղինակային իրավունքը թվային դարաշրջանում, մշակութային և ստեղծագործական ոլորտների ներկայացուցիչների համար նախատեսված աջակցության ծրագրերը և կրթական նախաձեռնությունները, ինչպես նաև հեղինակային իրավունքի առցանց խախտումների արդյունավետ լուծումները: Համաժողովի ընթացքում կայացել է EUIPO-ի Հեղինակային իրավունքի կրթական կենտրոնի պաշտոնական բացումը, որը հեղինակային իրավունքի պաշտպանության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնություն է:
Ալիկանտե այցելության գլխավոր նպատակներից էր ՄՍ Գրասենյակի և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարների հանդիպումը՝ քննարկելու երկկողմ համագործակցության ուղիները, որը ապագայում ավելի կամրապնդվի շնորհիվ Հայաստանի Հանրապետության՝ վերջերս EU4IP նախագծին ընդգրկվելուն: Նախագծի նպատակն է ամրապնդել ՄՍ իրավունքները Հայաստանում:
Համաժողովի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) գործադիր տնօրեն Ժոաո Նեգրաոյի հետ նրա՝ 2026թ.-ին Հայաստան այցելության շուրջ:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
