2025 թ. դեկտեմբերի 5-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացավ մտավոր սեփականության և տեխնոլոգիաների վերաբերյալ «IP Եվրասիա / IP Ղազախստան 2025» չորրորդ միջազգային համաժողովը։ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարն առցանց հանդես եկավ բացման խոսքով՝ ընդգծելով ՄՍ ոլորտում միջազգային համագործակցության զարգացման կարևորությունը և նորարարությունների դերը ժամանակակից տնտեսության մեջ։
Համաժողովը նվիրված էր դեղագործական և բժշկական արդյունաբերությունների նորարարական ներուժի զարգացմանը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում մտավոր սեփականության ոլորտի վրա արհեստական բանականության գործիքների զարգացման ազդեցությանը։ Միջոցառմանը մասնակցում էին արտոնագրային գրասենյակների ղեկավարներ, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ և առաջատար մասնագետներ։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
