2026 թվականի մարտի 26-ից 27-ը Երևան քաղաքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ կազմակերպում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար նախատեսված մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հարցերով ազգային աշխատաժողով: Միջոցառման նպատակն է նպաստել իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ մտավոր սեփականության խախտումների դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների կիրարկման հարցերում։
Աշխատաժողովն անցկացվելու է Երևան քաղաքի փ․ Բուզանդի 15 հասցեում գտնվող «Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» հյուրանոցի «Pomegranate» սրահում։ Աշխատաժողովն անցկացվելու է անգլերենով՝ հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։ Աշխատաժողովին մասնակցելու համար կարող եք մինչև մարտի 13-ը գրանցվել հետևյալ հղումով:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
