2026 թվականի մայիսի 21-ից 22-ը Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում կայացավ Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (European Union Intellectual Property Office (EUIPO)) Բողոքարկման խորհուրդների կողմից անցկացվող Մտավոր սեփականության (ՄՍ) դատական պրակտիկայի վերաբերյալ համաժողովի վեցերորդ նստաշրջանը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի կողմից նշանակված մտավոր սեփականության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում ներգրավված բարձրաստիճան երեք դատավորներ։
Համաժողովն անցկացվել է «EU4IP» ծրագրի շրջանակներում։ 2025 թվականի դեկտեմբերին հաստատվել է Հայաստանի Հանրապետության՝ EUIPO-ի «EU4IP» ծրագրում ընդգրկվելու որոշումը, որի նպատակն է խթանել և ամրապնդել ՄՍ իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Ծրագրի իրականացման երկու տարիների ընթացքում նախատեսվում է անցկացնել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, հանդիպումներ, աշխատաժողովներ, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխումներ։
Մտավոր սեփականության դատական պրակտիկայի վերաբերյալ համաժողովի նպատակն էր համախմբել բարձրաստիճան ՄՍ դատավորներին, փաստաբաններին, գիտնականներին, կազմակերպությունների իրավաբաններին և ներկայացուցիչներին ամբողջ Եվրոպայից՝ խթանելու մտավոր սեփականության դատական պրակտիկայի զարգացման վերաբերյալ քննարկումները և փորձի փոխանակումը։ Համաժողովի օրակարգում ներառված էին հիմնական ելույթներ, պանելային քննարկումներ և նիստեր, որոնք անդրադառնում էին եվրոպական մտավոր սեփականության իրավական դաշտի զարգացումներին։ Համաժողովի շրջանակում քննարկված թեմաներն ընդգրկում էին ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների պաշտպանության հիմնահարցերը, արդյունաբերական դիզայնների իրավական պահպանության մեխանիզմները, EUIPO-ի դատավարական պրակտիկան և միջազգային փորձը, ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությունը մտավոր սեփականության իրավունքի զարգացման և դատավարական ռազմավարությունների ձևավորման վրա։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
