2026 թվականի հունիսի 2-ից 4-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Իրավակիրարկման խորհրդատվական հանձնաժողովի 18-րդ նստաշրջանը, որին մասնակցեց Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը։
Նստաշրջանի նպատակն էր անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի միջև ապահովել փորձի փոխանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, իրավակիրարկման քաղաքականությունների կատարելագործման և մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորման ոլորտներում։ Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ազգային փորձը հանրության շրջանում մտավոր սեփականության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների և ռազմավարական արշավների իրականացման վերաբերյալ։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկված էին մտավոր սեփականության իրավակիրարկման քաղաքականությանը և ինստիտուցիոնալ կարգավորումներին վերաբերող հարցեր, վարչական ու քրեական իրավակիրարկման մոդելներ, մտավոր սեփականության վեճերի լուծման մեխանիզմներ, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ։ Առանձին ուշադրություն դարձվեց հեղինակային իրավունքի առցանց խախտումներին, առցանց իրավակիրարկման մարտահրավերներին, միջնորդ կազմակերպությունների պատասխանատվությանը, ինչպես նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառությանը իրավակիրարկման գործընթացներում:
Նստաշրջանի շրջանակում Գրասենյակի ներկայացուցիչը հանդես եկավ սահիկաշարով՝ անդրադառնալով Գրասենյակի կողմից իրականացվող իրազեկման միջոցառումներին և մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ուղղված նախաձեռնություններին։ Ներկայացվեցին հանրության շրջանում մտավոր սեփականության վերաբերյալ գիտելիքների բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերը, աշխատաժողովները, տեղեկատվական արշավները, կրթական միջոցառումները և միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
