2026 թվականի հուլիսի 7-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մեկնարկել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերը, որոնց մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Վեհաժողովների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ընդհանուր հայտարարությամբ։ Իր ելույթի սկզբում նա շնորհավորել է ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դարեն Թանգին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն։
Ելույթի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի ընթացքում մտավոր սեփականության ոլորտում իրականացված հիմնական բարեփոխումներն ու ձեռքբերումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել օրենսդրության կատարելագործման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և ոլորտի նկատմամբ հանրային իրազեկվածության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և ՄՍՀԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև կազմակերպության կողմից տրամադրվող տեխնիկական և փորձագիտական աջակցությունը։
ՄՍՀԿ անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերը կշարունակվեն մինչև 2026 թվականի հուլիսի 15-ը, որոնց ընթացքում կքննարկվեն կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
