ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (ՄՍԳ) և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) համագործակցության շրջանակում, ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4IP» ծրագրի աջակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները մասնակցել են մտավոր սեփականության ոլորտի հանցագործությունների քննության և քրեական հետապնդման հարցերին նվիրված միջազգային աշխատաժողովին, որը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 10–11-ը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում՝ EUIPO-ի կենտրոնակայանում։
Աշխատաժողովը կազմակերպվել էր EUIPO-ի և Eurojust-ի կողմից՝ Մտավոր սեփականության ոլորտի եվրոպական դատախազների ցանցի (EIPPN) 13-րդ աշխատաժողովին զուգահեռ։ Միջոցառմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդովայի և ԵՄ գործընկեր երկրների դատախազներ ու ոլորտի մասնագետներ։
Քննարկվել են մտավոր սեփականության ոլորտի հանցագործությունների քննության և քրեական հետապնդման արդի մարտահրավերները, օրենսդրական և դատական փորձը, առցանց խարդախության դեմ պայքարի և միջազգային համագործակցության հարցերը։
Միջոցառումը հնարավորություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներին ծանոթանալ եվրոպական լավագույն փորձին, ընդլայնել մասնագիտական կապերը և խթանել միջազգային համագործակցությունը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
