2026 թ. հոկտեմբերի 6-ից 8-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ մաքսային ծառայության ներկայացուցիչների համար նախատեսված ուսումնական այցը, որը համատեղ կազմակերպվել էր Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) և Հունգարիայի ազգային հարկային և մաքսային վարչության (NTCA) կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4IP» ծրագրի շրջանակներում։ Ուսումնական այցին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երեք ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր նպաստել մտավոր սեփականության իրավունքների սահմանային պաշտպանության ոլորտում գործնական փորձի փոխանակմանը, մաքսային մարմինների մասնագիտական կարողությունների զարգացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Ուսումնական այցի ընթացքում քննարկվեցին մտավոր սեփականության իրավունքների սահմանային պաշտպանության, ռիսկերի վերլուծության և թիրախավորման գործնական մոտեցումները, պետական մարմինների միջև համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև մաքսային մարմինների և իրավատերերի փոխգործակցության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կեղծված և հեղինակային իրավունքի խախտմամբ արտադրված լինելու կասկած հարուցող ապրանքների նկատմամբ սահմանին կիրառվող ընթացակարգերին, կեղծ բժշկական արտադրանքի հայտնաբերմանը և մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմներին և այլ արդիական հարցերի։
Ուսումնական այցի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Հունգարիայի համապատասխան մաքսային ստորաբաժանումներ՝ ծանոթանալով մաքսային հսկողության, իրավախախտումների բացահայտման և սահմանային վերահսկողության գործնական փորձին։ Այցեր կազմակերպվեցին նաև Հանրային ծառայության համալսարան և Եվրոպական միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալություն (CEPOL), որտեղ ներկայացվեցին մաքսային և իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման ծրագրերը։ Ուսումնական այցը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու եվրոպական լավագույն փորձին, քննարկելու ոլորտում առկա գործնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդելու մտավոր սեփականության իրավունքների սահմանային պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտական կապերը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
