Մտավոր սեփականության գրասենյակը իր հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն:
Այսօրվանից հնարավոր կլինի ներկայացնել գյուտի և արդյունաբերական դիզայնի հայտեր 3D մոդելների կիրառմամբ։
Գյուտի կամ արդյունաբերական դիզայնի եռաչափ պատկերը պետք է տրամադրվի STEP, U3D, OBJ կամ STL ձևաչափերից մեկով: Ֆայլի առավելագույն չափը չպետք է գերազանցի 50 ՄԲ: