ՄԱՐԴԸ, ՈՐՆ ԻՐ ՀԵՏ ԲԵՐԵՑ ԻՆՉ-ԻՆՉ ԲԱՆԵՐ՝ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆ ՀԵՏ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊՈԵԶԻԱ, ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱ, ԲԵՐԵՑ ԳՈՐԾԵԼՈՒ, ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈԼՈՒՑՔԻ ՀԱՍՆՈՂ, ԲԵՐԵՑ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԻ ՀՍԿԱ ԱՇԽԱՐՀ...
/ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ/
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հեղինակային իրավունքը ՀՀ տարածքում պաշտոնապես ամրագրվել է 1930 թվականին: Հետագայում քաղաքացիական օրենսգրքում հեղինակային իրավունքին է նվիրվել մեկ ամբողջ բաժին, որն իր ուժը կորցրած է ճանաչվել 1996 թվականին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի ընդունման արդյունքում:
Հեղինակային իրավունքի պահպանության հիմնական նպատակը ազգային մշակութային ժառանգության պահպանությունն է, զարգացումն ու տարածումը, ինչպես նաև ստեղծագործական գործընթացի խթանումը և այդ արդյունքների ներկայացումը հասարակության լայն շրջանակներին:
ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Ելնելով կյանքի ընթացքից, մտավոր սեփականության օբյեկտների ցանկը մշտապես փոփոխության է ենթարկվում: XX դարի կեսերին մտավոր սեփականության ոլորտում ծնունդ է առել հեղինակային իրավունքին կից՝ հարակից իրավունքների նոր տեսակը: Հարակից իրավունքների առանձնահատկությունը կայանում է այդ իրավունքների կախվածությունը ստեղծագործություն ստեղծողի իրավունքներից:
Հարակից իրավունքներ ասելով պետք է հասկանալ այն իրավունքները, որոնք նախատեսված են կատարողների, հնչյունագիր արտադրողների, հեռարձակող կազմակերպությունների շահերի պաշտպանության նպատակով: Տարիների ընթացքում հարակից իրավունքների ցանկը ընդլայնվել է և այդ իրավունքներից սկսեցին օգտվել նաև ֆիլմեր և տեսագրություն արտադրողները, տվյալների բազա պատրաստողները:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: