2022 թվականի օգոստոսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության Օշ քաղաքում տեղի կունենա Եվրասիական արտոնագրային գրասենյակի տարածաշրջանային աշխատաժողովը
2022 թվականի սեպտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կանցկացվի «Անտիկոնտրաֆակտ-2022» 10-րդ հոբելյանական միջազգային ֆորումը
Հանդիպումը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 14-22-ը Ժնևում (Շվեյցարիա) կայացած ՄՍՀԿ անդամ պետությունների վեհաժողովների շրջանակում:
Տեղի է ունեցել Եվրասիական արտոնագրային կազմակերպության գործունեությանը վերաբերող իրավական ասպեկտների աշխատանքային խմբի հանդիպումը:
Հայաստանը միացել է ՄՍՀԿ «Մարաքաշի» պայմանագրին
2022թ. մայիսի 26-ին ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մեկնարկեց երիտասարդ գյուտարարների և նորարարների միջազգային համաժողովը (26-29.05.2022):
Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ Մտավոր սեփականության գրասենյակը շնորհավորում է ոլորտի աշխատակիցներին, մասնագետներին` մաղթելով բոլորին նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև ստեղծագործական նոր հնարավորություններ և բացահայտումներ: 2022 թվականին Մտավոր սեփականության միջազգային օրը նվիրված է երիտասարդությանը և անցկացվում է «Մտավոր սեփականություն և երիտասարդություն. Նորարարություն հանուն ապագայի» խորագրով: Երիտասարդները համարձակորեն են ընդունում նորարարության մարտահրավերը՝ օգտագործելով իրենց էներգիան և տաղանդը, հետաքրքրասիրությունն ու ստեղծագործական կարողությունը՝ ճանապարհ հարթելու համար դեպի լավ ապագա: Երիտասարդ սերունդը օժտված է նպատակասլացությամբ, մեծ քանակությամբ ինֆորմացիա յուրացնելու ունակությամբ, ինքնատիպությամբ և քննադատական մտածողությամբ: Նորարարական զարգացման կարևորագույն ուղղությունը երիտասարդների նորարարական ստեղծագործական գործունեության խթանումն է, և Հայաստանի Հանրապետության նպատակն է հետևել այդ ուղղությանը:
Քրիստինե Համբարյանի փոխանցմամբ` նախագծով նախատեսվում է գործող օրենքում կատարել երեք հիմնական փոփոխություն, որոնք վերաբերում են առկա սահմանափակումներին, գույքային իրավունքները կառավարող կազմակերպություններին և պայմանագրերի ձևերին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոֆիա Հովսեփյանի եւ Արթուր Մանուկյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել երգահան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունը, երգահան, դրամատուրգ եւ սցենարիստ Քրիստ Մանարյանը, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությամբ, կամ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պետք է առնչություն ունենային:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
