Արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու, գործավարության ընթացքում այլ գործողություններ կատարելու, ինչպես նաև արտոնագրի գործողությունը հերթական ժամկետով երկարաձգելու համար գանձվում են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված են օրենքով։
Օրենքով սահմանված պետական տուրքերը կարելի է վճարել նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների՝ «Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոս զեղչով:
Արտոնագրված արդյունաբերական դիզայնի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության ժամկետի երկարաձգման համար հետագա պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:»:
Արդյունաբերական դիզայնի իրավական պաշտպանությանն առնչվող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափեր
Բանկային հաշիվ N 900005016200
Պետական տուրքերը վճարվում են ՀՀ պետական բյուջե ՀՀ դրամով
Օրենքի 18-րդ հոդվածից քաղվածք՝
Գործողության անվանումը | Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ | |
3. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ | ||
ա) | արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 20 |
հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ | 8 | |
բ) | հայտում կատարված փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 2 |
գ) | միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար) | 10 |
դ) | առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 10 |
ե) | խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 10 |
զ) | հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 10 |
է) | հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերն ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 12 |
ը) | իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 10 |
թ) | սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 8 |
ժ) | արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 30 |
հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ | 20 | |
ժա) | բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 15 |
ժբ) | արդյունաբերական դիզայնի պետական գրանցման և արտոնագիր տալու համար | 15 |
ժգ) | արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 10 |
ժդ) | արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար՝ | |
առաջին հինգ տարվա համար | 60 | |
երկրորդ հինգ տարվա համար | 120 | |
երրորդ հինգ տարվա համար | 180 | |
չորրորդ հինգ տարվա համար | 270 | |
չորրորդ հինգ տարվա համար | 480 | |
ժե) | արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար) | 40 |
ժզ) | լիցենզիայի գրանցման համար | 60 |
մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ | 45 | |
ժէ) | արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար | 10 |
ժը) | արտոնագրի կրկնակը տալու համար | 10 |
ժթ) | արտոնագրի պատճենը տալու համար | 5 |
ի) | արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար | 8 |
իա) | արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և փոխանցումը գրանցելու համար | 15 |
իբ) | արդյունաբերական դիզայնի հայտում փոփոխություն կատարելու համար |
8
|
իգ) | արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 40 |
իդ) | հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար | 10 |
իե) | արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի և եվրասիական հայտի առաքման համար | 30 |
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: