Գյուտի հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու, գործավարության ընթացքում այլ գործողություններ կատարելու, գյուտի գրանցման գործողությունը հերթական ժամկետով երկարաձգելու համար գանձվում են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված են օրենքով։
Օրենքով սահմանված պետական տուրքերը կարելի է վճարել նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ պարբերության՝ «Ֆիզիկական անձանց, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար գյուտի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված` oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար` 50 տոկոսով:
Արտոնագրված գյուտի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:»:
Գյուտերի իրավական պաշտպանությանն առնչվող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափեր
Բանկային հաշիվ N 900005016200
Պետական տուրքերը վճարվում են ՀՀ պետական բյուջե ՀՀ դրամով
Օրենքի 18-րդ հոդվածից քաղվածք՝
1. |
Գյուտերի իրավական պահպանության գծով՝ |
Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ |
ա) |
գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար
հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ |
20
5
|
բ) |
հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
գ) |
գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) |
120 |
դ) |
գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար |
15 |
ե) |
գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար |
2,5 |
զ) |
բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
25 |
է) |
գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
ը) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
թ) |
սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
ժ) |
հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
ժա) |
իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
ժբ) |
միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) |
10 |
ժգ) |
խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
ժդ) |
առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
ժե) |
արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար |
10 |
ժզ) |
արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար |
5 |
ժէ) |
գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` |
|
|
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
|
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
|
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
|
ութերորդ, իններորդ տարվա համար |
40 |
|
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար |
50 |
|
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար |
60 |
|
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար |
70 |
|
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար |
80 |
|
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար |
100 |
|
քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար |
130 |
|
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար |
160 |
ժը) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` |
|
|
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
|
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
|
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
|
ութերորդ, իններորդ տարվա համար |
35 |
|
տասներորդ տարվա համար |
40 |
ժթ) |
գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
50 |
ի) |
լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
50 |
իա) |
գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
իբ) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
40 |
իգ) |
գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար
25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար, լրացուցիչ՝ |
5
1.5 |
իդ) |
արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (փոխանցման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար) |
40 |
իե) |
լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար) |
60 |
իզ) |
լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
10 |
իէ) |
բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2
|
իը) |
բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10
|
իթ) |
արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
լ) |
հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2 |
լա) |
հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
12 |
լբ) |
Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար |
30 |
լգ) |
ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
8. |
Այլ գործողությունների գծով՝ |
|
ա) |
արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար |
0,2 |
բ) |
արդյունաբերական սեփականության օբյեկտների՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաեւ հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) |
2 |
գ) |
արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար |
10 |
դ) |
գյուտի միջազգային հայտի առաքման համար |
32 |
ե) |
- |
- |
զ) |
արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար |
8 |
է) |
արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփողություն կատարելու համար |
4 |
ը) |
արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ թույլ տված վրիպակներն ուղղելու համար (յուրաքանչյուրի համար) |
2,5 |
թ) |
լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
ժ) |
ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) |
60 |
ժա) |
գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) |
30 |
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: