Ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու, գործավարության ընթացքում այլ գործողություններ կատարելու, նշանի գրանցման, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման գործողությունը հերթական ժամկետով երկարաձգելու համար գանձվում են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված են օրենքով։
Օրենքով սահմանված պետական տուրքերը կարելի է վճարել նաև Պետական տուրքեր էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ պարբերության «Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական uտանալու հետ կապված` Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով uահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոu զեղչով, իuկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոu զեղչով։»։
Բանկային տվյալներ
Հաշիվ` No 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ
Օրենքի 18-րդ հոդվածից քաղվածք՝
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ՝
|
||
ա) |
ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար |
30 |
բ) |
ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար |
40 |
|
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ |
15 |
գ) |
առաջնության իրավունքից օգտվելու համար (յուրաքանչյուր առաջնային հայտով) |
10 |
դ) |
ապրանքային նշանի հայտի զատման համար |
15 |
ե) |
պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման ժամկետի բացթողնման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար |
20 |
զ) |
իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
է) |
ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
ը) |
բաց թողած ժամկետի վերականգնման համար |
30 |
թ) |
պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի գործողություն կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար |
10 |
ժ) |
ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար |
10 |
ժա) |
ապրանքային նշանի գրանցման համար |
50 |
ժբ) |
ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար |
30 |
ժգ) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) |
60 |
ժդ) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
20 |
ժե) |
հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար |
10 |
ժզ) |
յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային նշանի գրանցման համար |
90 |
ժէ) |
ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար |
250 |
ժը) |
ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ |
120 10 |
ժթ) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) |
60 |
ի) |
գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
25 |
իա) |
ապրանքային նշանի գրանցումը զատելու և վկայագիր տրամադրելու համար |
40 |
իբ) |
ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման |
|
իգ) |
ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն` յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝ |
|
|
մեկ դասի ապրանքների համար մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար |
100 10 |
|
այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝ |
|
|
մեկ դասի ապրանքների համար՝ մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար |
100 10 |
իդ) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար՝ արագացված ընթացակարգով մեկ իրավատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար |
20
60
60 |
իե) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար |
2 |
իզ) |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) հայտ ներկայացնելու համար |
35 |
իէ) |
Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար |
51 |
իը) |
Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար |
|
իթ) |
որպես Միության ապրանքային նշան կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկից երեք դասերի համար) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) |
102
11 |
լ) |
Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար |
|
լա) |
Միության ապրանքային նշանի հայտը Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար |
|
լբ) |
Միության կոլեկտիվ ապրանքային նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար |
51 |
լգ) |
Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար |
51 |
լդ) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար |
|
լե) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և դիտողություններ ներկայացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար |
15 |
լզ) |
Միության ապրանքային նշանը կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար |
|
լէ) |
Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
|
լը) |
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինում (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցելու համար |
|
լթ) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) |
|
խ) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար |
|
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: