2026 թ. հոկտեմբերի 6-ից 8-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ մաքսային ծառայության ներկայացուցիչների համար նախատեսված ուսումնական այցը, որը համատեղ կազմակերպվել էր Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) և Հունգարիայի ազգային հարկային և մաքսային վարչության (NTCA) կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4IP» ծրագրի շրջանակներում։
2026 թ. սեպտեմբերի 16-ից 25-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական հանձնաժողովի 53-րդ նստաշրջանը, որին մասնակցեց Գրասենյակի աշխատակիցը։
2026 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացավ «Մտավոր սեփականությունը և ստեղծարար արդյունաբերությունները. տեսալսողական արդյունաբերության մտավոր սեփականության ներուժի բացահայտումը» խորագրով տարածաշրջանային համաժողովը։
2026 թ․ սեպտեմբերի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) S2I2 ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորման բաժնի ներկայացուցչի հետ։
2026 թ. սեպտեմբերի 16-ից 17-ը Երևան քաղաքում կայացավ Մտավոր սեփականության իրավունքների կիրարկման վերաբերյալ ազգային վերապատրաստումը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի հետ համագործակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները մասնակցել են EUIPO-ի միջազգային աշխատաժողովին
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդիպում է ունեցել ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
2026 թվականի հուլիսի 7-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մեկնարկել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերը, որոնց մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդիպում է ունեցել ՄՍՀԿ Ակադեմիայի գործադիր տնօրեն Հոնգբինգ Չենի հետ։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
